Շուշիի միջադեպի արդյունքում երեք ադրբեջանցի է վիրավորվել

Շուշի Ստեփանակերտ ճանապարհ

Այսօր Շուշիի խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել երեք ադրբեջանցի զինծառայող, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը։

Դեպքի կապակցությամբ, ըստ կայքի, համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը՝ հաղորդելով, որ հարուցվել է քրեական գործ։ Հայտարարությունում նշվում է, որ ադրբեջանցիների վրա պայթուցիկը նետողը եղել է Նորայր Միրզոյանը, որը դեպքի վայր հասել է Mercedes Benz մակնիշի 48-MN-048 ER պետհամարանիշով։

Այսօր առավոտյան անհայտ անձը Շուշիի խաչմերուկի մոտ նռնակ է նետել տեղում գտնվող ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ, որից հետո ռուս խաղաղապահները որոշ ժամանակ փակել էին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։ Խաղաղապահները ձերբակալել են պայթուցիկը նետող սարքին, որը, ըստ լուրերի, նոյեմբերի 8-ին ադրբեջանցիների կողմից սպանված Արցախի խաղաղ բնակիչ 22-ամյա Մարտիկ Երեմյանի հարազատն է։

Տե՛ս նաև՝

Միջադեպ Շուշիի խաչմերուկի մոտ, Լաչինի միջանցքը փակվել, ապա բացվել է

Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում. ԱԱԾ

Մեկնաբանել