- Ադրբեջանցիները կրկին մարդ են սպանել՝ Շուշիի մոտ։
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ։
- Կոնֆլիկտ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի միջև։
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է և կոչ արել պատվաստվել։
-
Լրատվամիջոցները Փաշինյանին կոչ են անում վերադառնալ «ազատ շփման գործելաոճին»
Մի խումբ լրատվամիջոցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման գործելաոճին։ Փաշինյանն այսօր գրել է, որ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Վարչապետին ուղղված լրատվամիջոցների կոչում, որին միացել են «Առավոտ» օրաթերթը, «Ա1+» հեռուստաընկերությունը, «Ինֆոքոմը», «Մեդիալաբը», «ՍիվիլՆեթը», «Փաստերի ստուգման հարթակը», «Ազատություն» ռադիոկայանը և «Գալա» հեռուստաընկերությունը, ասվում է․ «Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային […]
-
Արցախում ավտովթարից զինծառայող է մահացել, չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ «Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։
-
Քաղաքական ճգնաժամ՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում
Վիգէն Չըթըրեան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում կամ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում քաղաքական խորացող ճգնաժամ է: Լուրերին հեռվից հետևելով` կարելի է տագնապել, որ ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, վախենալ, որ ճգնաժամը կարող է ևս մեկ անգամ նույնիսկ վերածվել միջքրդական հակամարտության: Ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում։ Քրդական տարածաշրջանային կառավարության երկու խոշոր քաղաքական կուսակցությունների՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Այս հակամարտության ամենաակնառու կողմը Իրաքի նախագահի պաշտոնի թեկնածուի շուրջ այս երկու ուժերի միջև առկա անհամաձայնությունն է։ Թեև Քուրդիստանի հայրենասիրական միությունը առաջարկել է գործող նախագահ Բարհամ Սալիհին, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը վիճարկել է այն՝ ուղարկելով սեփական թեկնածու Ռեբար Ահմադին: Խորհրդարանում […]
-
Բիոլաբորատորիաների դեմ բողոքի ակցիայի ժամանակ՝ կեղծ և հերքված պնդումներ
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց, հունիսի 23-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների գործունեության: Չնայած կազմակերպիչները հայտարարել էին, թե ակցիան քաղաքական չէ և ուղղված է բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու լինելուն, սակայն ակցիայի ամբողջ ընթացքում հնչում էին քաղաքական հայտարարություններ և տարածվում ռուսական քարոզչական թեզեր։ Այս ոչ մարդաշատ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ռուսական ամենախոշոր ria.ru, tass.ru, lenta.ru, regnum.ru, eadaily.com և Հայաստանում գործող sputnik.armenia լրատվական կայքերը։ Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Լաբորատորիաների գործունեության շուրջ «մտավախություններ» մեծամասամբ տարածվում են ռուսական շրջանակներից, և դրանք կրկին ակտիվացել են […]
-
ԵՄ-ն մերժեց Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
OC Media Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության թեկնածուի դիմումները։ Հինգշաբթի կայացած հանդիպմանը Եվրամիության խորհուրդը որոշեց հետևել Եվրահանձնաժողովի առաջարկություններին՝ Վրաստանին տրամադրելու պայմանների ցանկը, որը պետք է վերջինս բավարարի՝ նախքան դիմումի վերանայումը: Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բոլորն էլ ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո: Սպասվում էր, որ երեք երկրները դեռ մի քանի տարի չեն դիմի, սակայն [Ռուսաստանի՝ Ուկրաինա] ներխուժումը Եվրոպայում նոր քաղաքական կամք ձևավորեց գործընթացը արագացնելու համար։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի […]