- Ադրբեջանցիները կրկին մարդ են սպանել՝ Շուշիի մոտ։
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ։
- Կոնֆլիկտ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի միջև։
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է և կոչ արել պատվաստվել։
-
Ինչ են պատմել ռուս խաղաղապահները արցախցի գործիչներին. զրույց Տիգրան Պետրոսյանի
Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը օգոստոսի 3-ին այլ գործիչների հետ միասին ադրբեջանական սարդանքի հետևանքով տեղի ունեցած սրացումից հետո հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Ըստ Պետրոսյանի՝ Վոլկովը ասել է, որ խաղաղապահների իրավունքները շատ սահմանափակ են. կարող են կրակել այն դեպքում, երբ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ ՍիվիլՆեթը ընդդիմադրի հետ զրուցել է այդ հանդիպման մանրամասների, ինչպես նաև Աղավնոյի հանձնման մասին։
-
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,- ասված է հաղորդագրությունում։ ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
-
Պուտինը հաղթում է Էներգետիկ պատերազմում. Bloomberg-ի հոդվածագիր
Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասն (Javier Blas) իր «Էներգետիկ շուկաներում Պուտինը հաղթում է պատերազմում» (In the Energy Markets, Putin Is Winning the War) վերնագրված հոդվածում, որը հրապարակվել է The Washington Post թերթում, անդրադառնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկսված էներգետիկ դիմակայությանը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Անկախ ինչ ցուցանիշ կվերցնեք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է էներգետիկ շուկաներում։ Մոսկվան կթում է իր նավթային կովը՝ ամեն օր հարյուր միլիոնավոր դոլարներ վաստակելով Ուկրաինա ներխուժումը ֆինանսավորելու և պատերազմի համար ներքին աջակցություն գնելու համար: Երբ նոյեմբերին սկսվեն ռուսական հում նավթի արտահանման դեմ եվրոպական պատժամիջոցները, տարածաշրջանի երկրները կկանգնեն դժվարին ընտրության առաջ, քանի որ էներգետիկ ճգնաժամը սկսում է սպառնալ […]
-
«Մին խելունք մարդ չկա, վեր ասե ստի չի, ստի ա».
ՍիվիլՆեթի՝ Արցախի թիմը զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ՝ օգոստոսի սկզբին շփման գծում տեղի ունեցած լարվածության, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների բնակիչների՝ մինչև օգոստոսի 25-ը իրենց բնակավայրերը լքելու մասին, հարցեր ուղղել ապագայի մասին։
-
Ինչ փուլում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շինարարությունը․ անդրադարձ
Հայաստանը Արցախին կապող նոր, միակ այլընտրանքային ճանապարհի կառուցումը մեկնարկել է։ Ճանապարհը սկիզբ է առնում Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի վերջնամասից։ Մեկ շաբաթից ավելի է՝ այս հատվածում անդադար աշխատում է շինտեխնիկան, կատարվում են հողային աշխատանքներ: Նշված ժամկետում ճանապարհը շահագործման հանձնելու նպատակով աշխատանքները կիրականացվեն երեք հատվածներով՝ երեք շինարարական կազմակերպությունների կողմից: Շինարարական աշխատանքներում ներգրավված է երկու շինարարական կազմակերպություն: Մոտ 12 կմ երկարություն և 12 մետր լայնություն ունեցող նոր ճանապարհն անցնելու է Արցախի Մեղվաձոր, Հին Շեն գյուղերով և միանալու է Ադրբեջանի կառուցած՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղուն։ Օգոստոսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու՝ […]
-
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է՝ ինչու է Բալասանյանը խաղաղապահների և
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: «Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր հարցին, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշեցին. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ […]
-
Կայանատեղերում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փողոցների ավտոկայանատեղերի հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են, իսկ տեղադրողները տուգանվում են։ «Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում»,- ասված է հաղորդագրությունում։ Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից: Նշվում է նաև, որ ստուգայցերը լինելու են շարունակական: