Ադրբեջանը անցակետեր կտեղակայի նաև Կապան-Ճակատեն ճանապարհին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբեր 15-ին՝ ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ից հայտնում են, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանը մաքսակետեր էր տեղադել նաև Գորիս-Կապան ճանապարհին։ Երթևեկությունն այժմ կազմակերպվում է այլընտրանքային՝ Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր ավտոճանապարհով։

Մեկնաբանել