Իջևանի և Ստեփանավանի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», Կապանում՝ ընդդիմությունը

Նոյեմբերի 14-ին Կապանում, Իջևանում և Ստեփանավանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս համայնքներում ընտրություններն կազմակերպվել են համամասնական կարգով, այսինքն, քաղաքացիներն ընտրել են ավագանու կազմ, որն էլ նշանակելու է համայնքի ղեկավար։ Ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։

Կապանում ընտրապայքարին մասնակցում էր երկու կուսակցություն՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որը գլխավորում է Կապանի ներկայիս ղեկավար Գևորգ Փարսյանը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Քվեարկության արդյունքներով «Շանթ դաշինք» կուսակցությունը հավաքել է 13 962 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5 791 ձայն։

Ստեփանավանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստանալով քվեների մոտ 78,4 %-ը։ ՔՊ կուսակցության ընտրացուցակը գլխավորում էր Ստեփանավանի ներկայիս ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 13,8 % ձայն, և «Հայ ազգային կոնգրեսը»՝ 4,2 %։

Իջևան նույնպես հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 80,7 %-ով։ Իշխող կուսակցությունն այս համայնքում առաջադրել էր գործող ղեկավարի՝ Արթուր Ճաղարյանի թեկնածությունը։ «Հայ հեղափոխական դաշնակցությունն» Իջևանում հավաքել էր քվների 15,8 %-ը։

Մեկնաբանել