Հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, առողջացածները 5 անգամ ավելի են

Հայաստանում նոյեմբերի 14-ին կատարվել է 5 966 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1962 մարդ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 252 569 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 379 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 329 341 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 784 091 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 560 853 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 408 166 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 037 718 դեպքով:

Մեկնաբանել