Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից

Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։ *** Նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նույն օրը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել էր։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հատվածներում 1-2 կմ առաջ գալ։