Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այդ պաշտոնում նա փոխարինում է Արշակ Կարապետյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում։

Աշխատանքային գործունեություն
2010-2016 թթ. – ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում
2011-2018 թթ. – դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2017-2018 թթ. – աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ
2018-2019 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Կուսակցական պատկանելություն
2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է:

Մեկնաբանել