COVID-19-ից մահացել է ևս մեկ հղի

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս մեկ հղի։

«28 տարեկան 37-38 շաբաթական հղիի մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

COVID-19-ի հետևանքով հղի էր մահացել նաև հոկտեմբերի 22-ին։

Մեկնաբանել