Արցախում բանակցում են զինծառայողների աճյունների որոնումները վերսկսելու ուղղությամբ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցում է զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ վերսկսելու ուղղությամբ։

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,- ասված է ծառայության նախորդ շաբաթվա ամփոփիչ տեղեկագրում։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1 697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Մեկնաբանել