Ռուսաստանը կշարունակի ջանքերը եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար․ Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

Պուտին և Մակրոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ի շարս միջազգային օրակարգի տարբեր հարցերի, նախագահները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Ռուսաստանը, ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: