Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
LIVE. Ազգային ժողովի նիստը, նոյեմբերի 16
Article Published:
16 Նոյեմբեր, 2021 01:11
Comments Off on LIVE. Ազգային ժողովի նիստը, նոյեմբերի 16
Post navigation
Posted in:
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։ Ըստ Հայաստանի փոխվարչապետի՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում […]
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում իր յոթմիլիոներորդ ծառը տնկեց։ Շուրջ 26 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը նվիրատուների, մասնագետների, կամավորների օգնությամբ անտառվերականգնումներ, համայնքային ծառատունկեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։
«Արցախյան դիտանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած խնդրահարույց հայտարարությունները։ Գրիգորյանը անդրադարձ է կատարում նաև Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է սկսել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնանկության։ Այս տեղեկությունը հաստատել են իշխող խմբակցությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների հետ կանչելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ըստ որի՝ «Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (149-րդ հոդվածի 3-րդ մաս)»: Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին «Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը»: Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին փոխարինելու է կրկին ընդդիմության թեկնածուն, քանի որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող […]
Դատախազությունից հայտնում են, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել։ Համաձայն հայցադիմումի՝ դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները։ Անշարժ գույքերից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող […]
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: «Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։