ԵՊՀ-ի կառավարման խորհրդում նախկին քաղաքական ուժերին փոխարինում են նորերը

2018-ի Թավշյա հեղափոխության ժամանակ և դրանից հետո իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում էր, որ դեմ է բուհերի քաղաքականացմանը և այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ է կատարել։ Մինչդեռ 2021-ի նոյեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը ընտրվեց Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Կառավարությունը հավաստիացնում է՝ սա «ժամանակավոր երևույթ է», և մոտեցումները չեն փոխվել, մեղավորն էլ Սահմանադրական դատարանն է։

Մեկնաբանել