Հայկական կողմն ունի 4 վիրավոր՝ սահմանի արևելյան հատվածում ընթացող մարտերի հետևանքով․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ընթացող տեղային մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Իրադրությունը սահմանագոտում ծայրահեղ լարված է։

Մեկնաբանել