Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովին, որը տեղի կունենա հաջորդ ամիս։ Այս մասին Հանրային հեռառուստաընկերության «Լուրերի»- հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է մասնակցել այդ գագաթնաժողովին։
«Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք՝ որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն ու այդ նպատակի համար ենք այն ծառայեցնելու»,- նշեց Գրիգորյանը։