Վարչապետը ընդունել է ԱՄՆ նախագահի հրավերն ու կմասնակցի ժողովրդավարության գագաթաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովին, որը տեղի կունենա հաջորդ ամիս։ Այս մասին Հանրային հեռառուստաընկերության «Լուրերի»- հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է մասնակցել այդ գագաթնաժողովին։

«Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք՝ որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն ու այդ նպատակի համար ենք այն ծառայեցնելու»,- նշեց Գրիգորյանը։