Հայաստանի զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է․ ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ «Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։ *** Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի … Continue reading Հայաստանի զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է․ ՊՆ