Շառլ Միշելը Հայաստանին ու Ադրբեջանին լիարժեք հրադադարի կոչ է արել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ու մարտերի առնչությամբ։ Նա կողմերին լարվածության թուլացման և լիարժեք հրադադարի կոչ է արել։

«Այսօրվա զարգացումների լույսի ներքո քննարկում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ։ Լարվածության թոթափման ու լիարժեք հրադադարի կոչ եմ անում։ Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է․ ԵՄ-ն հանձնառու է աշխատելու գործընկերների հետ՝ հաղթահարելու լարվածությունը հանուն բարեկեցիկ ու կայուն Հարավային Կովկասի»,- գրել է Միշելը։

With @azpresident and @NikolPashinyan discussion in light of today’s developments.

Call for urgent de-escalation and full ceasefire.

Challenging situation in region – EU is committed to work with partners to overcome tensions for a prosperous and stable South Caucasus.— Charles Michel (@eucopresident) November 16, 2021

Մեկնաբանել