Պուտինն ու Փաշինյանը քննարկել են սահմանային իրավիճակը

Armenian Prime Minister Nikol Pashinyan and Russian President Vladimir Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ հայցելով նրա աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանի առայժմ որևէ դիմում չի ստացել։

Այսօր ԱԽ նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանից գրավել է 41 ք/կմ տարածք։

Մեկնաբանել