Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը, այլ հարցեր

Պուտին Ռաիսի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը։

Ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Մեկնաբանել