Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ

Հայաստանում նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 153 մարդ։ Արձանագրվել է մահվան 46 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 9 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 271 138 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 394 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 330 895 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 795 847 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 563,940 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 457 119 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 051 642 դեպքով:

Մեկնաբանել