44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3 788 զոհ և 243 անհետ կորած․ նախարար

Քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3 788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 114 զինծառայողի և քաղաքացիական անձանց։

Մեկնաբանել