Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսը առաջ չի շարժվում Ադրբեջանից պատասխան չստանալու պատճառով. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ ի՞նչ խոչընդոտներ կան հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան սկսելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսը առաջ չի շարժվում Ադրբեջանից պատասխան չստանալու և ձգձգման պատճառով։

Մեկնաբանել