Երևանը ևս խաղաղության պայմանագրի կնքման առաջարկ է արել. Նիկոլ Փաշինյան

nikol pashinyan ilham aliyev

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկի մասին հարցի, հայտարարեց, որ պաշտոնական Երևանը նույնպես խաղաղության պայմանագրի կնքման առաջարկ է արել:

Պատասխանելով Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին՝ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին, Փաշինյանը նշեց.

«Մենք էլ Ադրբեջանին ենք առաջարկել ու առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր: Ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակացային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրին հասնել է, և սա նոր բան չէ»:

Ըստ այդմ՝ նա տաօրինակ համարեց Բաքվի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանին անընդհատ առաջարկում են խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Երևանից արձագանք չկա․ «Ստորագրմանը պետք է նախորդի խաղաղության պայմանագիր տեքստի համաձայնեցումը: Դա բավական ծավալուն աշխատանք է, որից երբեք չենք հրաժարվել և համարում ենք մեր օրակարգը»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ նա նշեց, որ սա ևս Հայաստանի համար առաջնահերթություն է: «Սա մեր օրակարգն է, որը կա նաև մեր նախընտրական ծրագրում: Հետևաբար, եթե Ադրբեջանը ևս պատրաստ է դրան, պետք է հասկանալ՝ ինչն է խանգարում… Դեռ մայիսին հայտարարել եմ, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որը ես պատրաստվում եմ ստորագրել», – նշել է նա:

Այդ փաստաթուղթը չի ստարագրվել, քանի որ, ըստ Փաշինյանի, այդ հանգրվանին չի հասել․ «Այս ընթացքում էլ եղել է երկու առաջարկ, որոնք վերաբերում են սահմանների դեմարկացիային, և մենք համաձայնություն ենք տվել դրանց», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել