Մեսսին այս տարի կհասնի իր լավագույն մարզավիճակին. Սինյորինի

Լիոնոլ Մեսսին երեկ վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» Ciutat Esportiva մարզասրահում։ Նրա մարզավիճակը պարզելուց և ֆիզիկական տվյալները ստուգելուց հետո արգենտինացի ֆիզիոթերապևտ Ֆերնանդո Սինյորինին, ով 1986թ.-ին աշխարհի առաջնության ժամանակ զբաղվել է Դիեգո Մարադոնայի ֆիզիական պատրաստությամբ (այդ տարի արգենտինացին ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն), հայտարարել է, որ Մեսսին դեռևս չի հասել իր մարզավիճակի գագաթնակետին։ Տեղեկացնենք նաև, որ Սինյորինին Դիեգո Մարադոնայի մարզչական շտաբում էր, երբ վերջինս 2008-2010թթ.-ին գլխավորում էր Արգենտինան։

«Լեոն դրան (օպտիմալ մարզավիճակի – խմբ․) կհասնի այս մրցաշրջանի ընթացքում։ Մարադոնան էլ էր այն ժամանակ 25 տարեկան, ինչպես ներկայում Լեոն է։ Մարդոնան նույնպես իր օպտիմալ մարզավիճակին հասավ այդ տարիքում՝ պատմություն կերտելով։ Բացի այդ, Լեոն հայր է դառնալու, ինչը կմոտիվացնի նրան, որպեսզի հաջողություն արձանագրի և դառնա աշխարհի լավագույն հայրը։ Լեոն կձգտի իր որդու համար անել լավագույնը՝ բազմաթիվ գոլեր կպարգևի նրան», – ասել է Սինյորին։ Այս մասին հաղորդում է Yahoo!Sports-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել