Մուրադովը Բաքվից դիեր է բերում․ Sputnik Արմենիա

Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը, հաղորդում է Sputnik Արմենիա-ն՝ նշելով, որ ինքնաթիռում գերիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։

Մեկնաբանել