Հաստատվել է կորոնավիրուսի 1 019 նոր դեպք, մահացել է 30 մարդ

Հայաստանում նոյեմբերի 17-ին կատարվել է 10 074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 019 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 461 մարդ։ Արձանագրվել է մահվան 30 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 281 212 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 183 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 397 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 331 914 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 795 847 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 565 965 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 480 986 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 057 893 դեպքով:

Մեկնաբանել