Երեկ Ռուսաստանի կողմից դեմարկացիայի առաջարկ է եղել, որն ընդունելի է Հայաստանի համար․ Փաշինյան

նիկոլ փաշինյան- nikol pashinyan

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի ՊՆ-ի այդ առաջարկները ընդունելի են Հայաստանի համար։

«2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- նշեց նա։

Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասներն ու իրագործել առաջարկները։

Մեկնաբանել