Կառավարությունը սուբվենցիոն ծրագրով ավելի քան 441 միլիոն դրամի չափով համաֆինանսավորում կիրականացնի Գյումրիի երթուղային ցանցը թարմացնելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 18-ի նիստին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ 882 միլիոն դրամի ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 63 միկրոավտոբուս, որպեսզի տրանսպորտային պարկը թարմացվի։
«Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, 50 տոկոսը՝ կառավարությունը»,- ասաց Սանոսյանը։