Կառավարությունը 441 միլիոն դրամով կհամաֆինանսավորի Գյումրիում նոր ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրով ավելի քան 441 միլիոն դրամի չափով համաֆինանսավորում կիրականացնի Գյումրիի երթուղային ցանցը թարմացնելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 18-ի նիստին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ 882 միլիոն դրամի ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 63 միկրոավտոբուս, որպեսզի տրանսպորտային պարկը թարմացվի։

«Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, 50 տոկոսը՝ կառավարությունը»,- ասաց Սանոսյանը։

Մեկնաբանել