Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ կարգավորման հարցը

Նոյեմբերի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Լավրովը և Լինդեն, ի թիվս այլնի, քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

«Նախատեսվում է անդրադառնալ ԵԱՀԿ աջակցությանը Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան քննարկումներին կազմակերպության միջնորդության հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել