Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնում են Հայաստանի կառավարությունից։
Նոյեմբերի 18-19-ին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նախագահի նստավայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: