Պատարան Ստեփանակերտին ջրով կսնուցի 2022-ին, ջրամբարը պատրաստ կլինի 2025-ին

Պատարա Տեսարան Պատարա գյուղից։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին լրացուցիչ քանակի սնուցման նպատակով Պատարա գետի վրա ջրընդունիչ հանգույցի և 22 կմ ջրագծի կառուցման աշխատանքները սկսված են, նախատեսվում է, որ կավարտեն 2022-ի հուլիսին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից (կցելով Արցախի ջրային կոմիտեի պատասխանը)։

Պատարայի ջրամբարի նախագծանախահաշվարկային փաստաթղթերը Արցախի ջրային կոմիտեն արդեն պատվիրել է, նախատեսված է, որ ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտեն 2025-ի գարնանը։

Այս ամռանը երաշտի պատճառով Ստեփանակերտի մի շարք թաղամասեր ջրազրկվել էին։ Այդ իսկ պատճառով արդիական է դարձել Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։

2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնության արդյունքում Արցախը կորցրել է ջրային պաշարների զգալի մասը։

Արցախցի գյուղատնտես Արման Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ 5 մլն խմ տարողությամբ Պատարայի ջրամբարի կառուցումը մեծ խթան կլինի այգեգործության, բանջարաբուծության, ինչպես նաև հացահատիկի մշակման համաև․ «Ինչքան էլ փորձենք գյուղատնտեսությամբ զբաղվել, մեծ ջանքեր գործադրել, առանց ջուր չկա կյանք, չկա գյուղատնտեսություն»։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել