Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ

Նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք։ Կատարվել է 8148 թեստավորում, դրական թեստերի մոտ 10 տոկոսը։ Մահացել է 29 մարդ։

Ըստ առողջապահության նախարարության՝ առողջացել է 1 903 քաղաքացի։

«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 7 212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1402 է:Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել