Ճամփորդություններ և պատվաստումներ․ ճամփորդական ուղեցույց

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում ներկայացված են համավարակի պայմաններում այլ երկրներ ճամփորդելու սահամանափակումներն և կարգավորումները։ Տեղեկությունը, սակայն, երբեմն հնացած է: ՍիվիլՆեթը, օգտվելով տարբեր աղբյուրներից, ամփոփել է, թե Հայաստանում կիրառվող պատվաստանյութերով ամբողջությամբ պատվաստված և չպատվաստված քաղաքացիները որ ուղղություններ կարող են մեկնել։ Ստորև ներկայացված են շուրջ երկու տասնյակ ուղղություններ, գերազանցապես՝ եվրոպական։

Պատվաստվածները կարող են ճամփորդել՝ առանց արգելքի

Կիպրոս
🇨🇾

Հայաստանն այժմ գտնվում է կարմիր գոտում։ Լիարժեք պատվաստվածներին թեստ հանձնելու պահանջ չի ներկայացվում, միայն պետք է Cyprus Flight Pass համակարգում գրանցվել: Ընդունելի են Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը։

Չպատվաստված ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն երկու անգամ։ Նախ Կիպրոս ժամանելուց առաջ պետք է հավատարմագրված լաբորատորիայում հաձնեն COVID-19 ՊՇՌ թեստ՝ թռիչքից 72 ժամ առաջ։ Ապա պետք է թեստավորվեն Կիպրոսում՝ ժամանումից անմիջապես հետո, արդյունքները հասանելի կլինեն 3 ժամ անց։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Եգիպտոս

🇪🇬

Եգիպտոս առանց լրացուցիչ փաստաթղթերի կարող են ժամանել պատվաստված ՀՀ քաղաքացիները։ Ընդունելի են Հայաստանում գործող բոլոր պատվաստանյութերը՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։

Չպատվաստված քաղաքացիները պետք է ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ տրված ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։

Շվեդիա
🇸🇪

Հայաստանը հայտնվել է «հաստատված երկրների» ցուցակում։ Սա նշանակում է, որ նոյեմբերի 15-ից այս երկիր կարող են ժամանել միայն ամբողջապես պատվաստված ՀՀ քաղաքացիները՝ առանց թեստի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Լիբանան

🇱🇧

Ամբողջապես պատվաստվածները՝ առանց այլ փաստաթղթերի, կարող են մուտք գործել Լիբանան երկրորդ դեղաչափի ընդունումից 14 օր անց։

Չպատվաստված քաղաքացիները պետք է ունենան ժամանելուց 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Օդանավակայանում իրականացվում է լրացուցիչ թեստավորում, որին հաջորդելու է եռօրյա ինքնամեկուսացում։

Ռումինիա

🇷🇴

ԵՄ անդամ չհանդիսացող երկրից ժամանողները՝ անկախ գոտուց, պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին՝ բացառությամբ մի շարք դեպքերի, այդ թվում, եթե քաղաքացիները

  • Covid-19-ի դեմ ամբողջապես պատվաստված են և վերջնական պատվաստումից անցել է առնվազն 10 օր,
  • Ռումինիայի տարածքում մնալու են 3 օրից պակաս և ունեն 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք կամ հակագենի արագ թեստի մինչև 48 ժամվա վաղեմությամբ բացասական արդյունք։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Սլովենիա

🇸🇮

ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Սլովենիա և ազատվել կարանտինից մի շարք դեպքերում, այդ թվում՝ եթե քաղաքացիները

  • COVID-19 դեմ ամբողջական պատվաստում են ստացել և երկրորդ դեղաչափը՝ երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ։ Հայաստանում կիրառվող բոլորր պատվաստանյութերը ընդունելի են,
  • եթե ներկայացնում են ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ հակագենային թեստի բացասական պատասխան՝ արված ոչ ավելի, քան 48 ժամ առաջ։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Էստոնիա

🇪🇪

ՀՀ-ն ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Էստոնիա օտարերկրացիների մուտքի սահմանափակումներ՝ ՊՇՌ թեստի և ինքնամեկուսացման պահանջներ չեն տարածվում, եթե քաղաքացիները

  • Վերջին 12 ամիսների ընթացքում COVID-19-ի դեմ ամբողջապես պատվաստվել են։ Ընդունվում են Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը։
  • Վերջին 6 ամում COVID-19-ից ապաքինվել են։

COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Լիտվա

🇱🇹

ՀՀ-ն ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Լիտվա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինվածների և ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիների վրա։ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ընդունելի է Moderna-ն և AztraZeneca-ն:

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Լեհաստան

🇵🇱

Լեհաստանում ԵՄ արտաքին սահմաններից դուրս գտնվող երկրներից ժամանողներն անցնում են 10-օրյա պարտադիր տնային կարանտին։

Այս սահմանափակումից ազատվում են ԵՄ թվային քովիդ վկայականներ ունեցողները, այսինքն ԵՄ-ում գրանցված պատվաստանյութերով (Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca /2 դեղաչափ/, Johnson & Johnson /1 դեղաչափ/) ամբողջապես պատվաստվածները, որոնց վերջնական դեղաչափից 14 օր անցել է։

Արագ արձագանքման (QR) կոդ պարունակող վկայականները տրվում են մինչև 180 օր առաջ վարակված և ապաքինվածներին։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Ավստրիա

🇦🇹

Ավստրիա մուտք գործելիս հարկավոր է առցանց գրանցվել ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ: Անհրաժեշտ է ցույց տալ COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման սերտիֆիկատ կամ թեստավորման բացասական արդյունք կամ վարակման և վերականգնման ապացույց։ ՊՇՌ հետազոտության հավաստագրի վաղեմությունը չպետք է գերազանցի 72 ժամը, իսկ հակագեն հետազոտության հավաստագրի վաղեմությունը՝ 48 ժամը:

Ժամանելուց հետո անհրաժեշտ է ինքնամեկուսանալ, և միայն 6-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Ամբողջությամբ պատվաստված կամ կազդուրված լինելու մասին հավաստագիր, ազատվում են ինքնամեկուսացման անցնելու պարտադիր պայմաններից:

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Նորվեգիա

🇸🇯

Հայաստանը գտնվում է մոխրագույն ցուցակում։ Ամբողջապես պատվաստվածներն ու նախորդ 6 ամսում կորոնավիրուսով վարակվածներն ազատվում են մեկուսանալու պահանջից։ Հայաստանում գործողներից Նորվեգիայում վավեր են համարվում Moderna, Astra Zeneca, Sinovac-CoronaVac պատվաստանյութերը։

Ինչ վերաբերում է չպատվաստվածներին՝ Նորվեգիա մուտքի թույլտվություն ունենալու դեպքում պետք է առցանց գրանցվեն և ժամանելուց հետո գտնվեն մեկուսացման մեջ՝ 10 օր։ Հնարավոր է թեստավորվել 3 օր անց, թեստի բացասական պատասխանից հետո կարանտինը կավարտվի։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Սլովակիա

🇸🇰

Սլովակիա ժամանող 12 տարեկանից բարձր քաղաքացիները պարտավոր են գրանցվել առցանց։ Սլովակիա ժամանելուց հետո պետք է սկսել 14-օրյա ինքնամեկուսացում, որի 5-րդ օրը անձը կարող է հանձնել ՊՇՌ թեստ։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։ Ինքնամեկուսացման պահանջը չի տարածվում լիովին պատվաստված քաղաքացիների վրա։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Հունաստան

🇬🇷

ՀՀ քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է: Մուտք գործելուց 12 ժամ առաջ անհրաժեշտ է առցանց գրանցվել։

Չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին կամ վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունք։

Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում․

  • Ամբողջապես պատվաստված քաղաքացիներից։ Այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր։ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը ընդունելի են։
  • Վերջին 30-90 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվել և ապաքինվել են և դա հավաստող տեղեկանք ունեն։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Ֆրանսիա

🇫🇷

Հայաստանը գտնվում է «նարնջագույն» պետությունների ցանկում։ ՀՀ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն Հայաստանում գործող Moderna, AstraZeneca կամ Sinovac պատվաստանյութերով, պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում։ Այս անձինք ենթակա են մեկուսացման՝ 7 օր։

Եթե նախկինում անձը վարակվել է COVID-19-ով, թեստի բացասական արդյունքի փոխարեն կարող է ներկայացնել ապաքինումը հավաստող վկայական` տրված Ֆրանսիա ժամանման օրվանից սկսած առավել քան 11 օր առաջ և ոչ ավել քան 6 ամիս ժամկետով:

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Ուկրաինա
🇺🇦

Ուկրաինա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենան COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն։ Նաև հետևյալ փաստաթղթերից մեկը.

  • COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ/ սերտիֆիկատ,
  • Անտիգենի 72 ժամ վաղեմության թեստ,
  • Պատվաստման սերտիֆիկատ։ Այս ցանկում չկա Հայաստանում կիրառվող միայն Sputnik-V պատվաստանյութը։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Գերմանիա

🇩🇪

Ռիսկային շրջաններից, այդ թվում՝ Հայաստանից ոչ լիարժեք պատվաստված քաղաքացիների մուտքը Գերմանիա թույլատրվում է սահմանափակ դեպքերում։

Ամբողջապես պատվաստված քաղաքացիները կարող են մեկնել Գերմանիա։ Ամբողջապես պատվաստված են համարվում Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից Moderna և AstraZeneca ընդունած քաղաքացիները, երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո պետք է անցած լինի 14 օր։ Բարձր ռիսկայնությամբ երկրների քաղաքացիները պետք է 10 օր ինքնամեկուսանան, սակայն կարող են 5-րդ օրը թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից դուրս գալ։

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Շվեյցարիա

🇨🇭

Շվեյցարիա մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել մուտքի ձևաթուղթ, լիարժեք պատվաստվածները պետք է ներկայացնեն սերտիֆիկատ։ Ընդունելի են Հայաստանում գործող բոլոր պատվաստանյութերը՝ բացի Sputnik-v-ից։

Չպատվաստված քաղաքացիները, բացի ձևաթղթից, պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ և երկիր մուտք գործելուց հետո՝ 3-7 օրվա ընթացքում, անհրաժեշտ է հանձնել ևս մեկ COVID-19-ի թեստ՝ արդյունքների մասին հայտնելով համապատասխան կանտոնի իշխանություններին

Թարմ տեղեկություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով։

Մի քանի երկրներ փակ են չպատվաստված քաղաքացիների համար։ Այս շարքում են Կանադան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան։

Զբոսաշրջության նպատակով փակ են մի շարք երկրներ, օրինակ, Իտալիա, Բելգիա։ Պարտադիր կարանտինի պայման կա Չինաստան մեկնողների համար։

Մի շարք երկրներ բաց են այցելության համար՝ անկախ պատվաստման հանգամանքից։ Պարտադիր պայմանը ՊՇՌ բացասական թեստն է։ Այս ցանկում Վրաստանն ու Ռուսաստանն են։

Գործող սահմանափակումների մասին տեղեկություններ ներկայացվում են տարբեր հարթակներում, օրինակ ինտերակտիվ քարտեզի տեսքով։ Ավիաընկերությունները իրենց կայքերում ևս տրամադրում են տեղեկություն։

Իրավիճակը հաճախ փոփոխվում է, նոր կարգավորումներ են մտցվում։ Ուստի ճամփորդությունը ծրագրելուց առաջ սահմանափակումների մասին տեղեկությունը պետք է նորից ստուգել պաշտոնական առաջնային աղբյուրներում։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել