Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Ըստ փաստաբանի՝ գործը վերաբերում է կաշառք վերցնելուն։
«Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- գրել է Մակինյանը։