Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա ասուլիսով

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.00 տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, որի ընթացքում նա կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ մամուլի ասուլիսով հանդես էր եկել մոտ մեկ տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 16-ին։

Մեկնաբանել