ՍիվիլՆեթի նկարահանող խումբը նոյեմբերի 16-ի արյունալի բախումներից հետո եղել է Սյունիքում, շրջել սահմանամերձ գյուղերում, որոնց կապը Գորիսի ու Կապանի հետ կտրուկ դժվարացել է Ադրբեջանի՝ սահմանամերձ մայրուղու վրա մաքսային անցակետեր տեղադրելուց հետո: ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանը Արշալույս Մղդեսյանին պատմում է սահմանամերձ գյուղերի լոգիստիկ խնդիրների, բնակիչների տրամադրությունների և անվտանգության խնդիրների մասին: Արցախյան պատերազմից և սահմանային բախումներից հետո, պատմում է Գևորգ Թոսունյանը, Սյունիքի մի շարք համայնքներ հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Այդ գյուղերում գերիշխում է անորոշությունը:
Կյանքը՝ նշանառության տակ. ինչպես են ապրում Սյունիքի գյուղերը
Article Published:
22 Նոյեմբեր, 2021 16:12
Comments Off on Կյանքը՝ նշանառության տակ. ինչպես են ապրում Սյունիքի գյուղերը