Վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնումները

Վերսկսվել են 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները, որոնք դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն»,- ասված է հաղորդագրությունում։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1 698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Մեկնաբանել