Ստեփանակերտը կորցրեց իր կոլորիտային դեմքերից մեկին

Գեղամ Բաղդասարյանի հաղորդաշարը թեև առավելապես հասարակական-քաղաքական է, և հեղինակը գերազանցապես լուսաբանում է քաղաքական անցուդարձը, այդուհանդերձ, նա պարբերաբար անդրադառնում է շարքային մարդկանց, նրանց ճակատագրերին ու պարզապես արցախյան առօրյային, քանի որ Արցախը, հեղինակի համոզմամբ, առաջին հերթին մարդիկ են։ Վերջին թողարկումը այդ շարքից է։ Թեթև հումորով ու սրտացավությամբ ներկայացվել է մարդկային մի անսովոր ճակատագիր։

Մեկնաբանել