Սյունիք, Ճակատեն. այլընտրանքային ճանապարհին սպասող գյուղը

Ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը փակելուց հետո Ճակատենը մնացել է մեկուսացված, այնտեղ հասնելու համար գյուղի բնակիչները պետք է օգտագործեն բացառապես ամենագնացներ կամ էլ շրջանցեն Կապան-Ճակատեն հատվածը՝ Մեղրիով անցնելով 150 կմ։ Գեղանուշ-Ճակատեն այլընտրանքային ճանապարհն անգամ առցանց քարտեզների վրա չկա․ ներկայում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։ Բնակիչները գյուղից տեղափոխել են երեխաներին, քանի որ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում, սակայն տները լքել չեն պատրաստվում։

Մեկնաբանել