Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ

Հայաստանում նոյեմբերի 22-ին կատարվել է 7 366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 438 մարդ։ Արձանագրվել է մահվան 48 դեպք:

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 878 դեպք, որոնցից 308 922-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 318 552 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 17 195 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 405 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 334 878 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 819 182 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 574 799 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 596 410 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 082 865 դեպքով:

Մեկնաբանել