Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն, երբ ապագան անորոշ է

«Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշմանը։ Մեր օրերի առանձնահատկությունը ապագայի անորոշությունն է։ Մի բան հաստատ է՝ ապագայում լինելու են բազմաթիվ նոր մասնագիտություններ, իսկ այսօր առկա մասնագիտությունների մի մասը այլևս չի կարևորվելու։ Այսօրվա շրջանավարտներն իրենց կյանքում առնվազն մի քանի մասնագիտություն են փոխելու։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն դպրոցը, ծնողները և իրենք՝ աշակերտները, որպեսզի պատրաստ լինեն նման ապագայի։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել