«Դրոյի գործով» ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել

Նոյեմբերի 23-ին վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հաստատեց նրա պաշտպաններից Ռոբերտ Ռևազյանը՝ հավելելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ասյօր բավարարել է ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը։

Արծրունին 28 տարի անազատության մեջ է, վերջին երկու տարում նա պահվում էր բաց ռեժիմի պայմաններում։

«Դրոյի գործի» մասին

«Դրո» կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993-ի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամները սպանել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանին ու նրա կնոջը՝ Նունե Մարուքյանին, իսկ 1994-ի մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

«Դրոյի գործով» անցնող հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը դատապարտվել էին ցմահ։ Մնջոյանը մահացել է 2019-ի հունվարի 6-ին:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել