Նոյեմբերի 9-ին եղել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու գաղափար

փաշինյանի ասուլիսը

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ նոյեմբերի 9-ին Ռուաստանում հանդիպում անցկացնելու առաջարկ է եղել։ Այդ մասին ԶԼՄ-երի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն հանդիպում անցկացնելու։ Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը քննարկելի է և խնդրահարույց է։ Ես անկեղծ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար ու դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ օրինակ կկարողանանք լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ մասնակցել այդ օնլայն համաժողովին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հետագայում պարզվել է՝ առարկայական խնդիր լուծելու հնարավորություն չի եղել, որից հետո եղել է գաղափար հանդիպումը նոյեմբերի 15-ին կազմակերպելու։

Ապա հանդիպումը ևս հետաձգվել է ու նախատեսվում է, որ այն կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում։

Մեկնաբանել