Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային լարվածության ընթացքում Հայաստանն ունեցել է 6 հաստատված զոհ

նիկոլ փաշինյան- nikol pashinyan

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ժամանակ կորել է կապը 24 զինծառայողների հետ։ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-երի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ «չճշտված տեղեկությունների համաձայն» այդ 24 զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի կողմից, այդ օրվա գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ գերեվարվել է 32 զինծառայող։

«Բնականաբար վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում ենք»,-վստահեցրել է Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ քննություն է ընթանալու ու պարզվելու են զինծառայողների գերեվարման հանգամանքները։

Մեկնաբանել