Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների վերադարձի խնդրի մասին

«Պետք է հասկանալ՝ անկլավներն ունե՞ն իրավական հիմք, թե՞ ոչ։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, առնցանց ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե բանակցային սեղանին դրված է արդյոք անկլավների փոխանակման հարցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետապնդում է անկլավների հարց, նույնիսկ, նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած ա, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի՞, թե՞ ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի համոզմամբ՝ անկլավների հարցը պետք է քննարկվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։

Մեկնաբանել