Հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, առողջացել է 939 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում նոյեմբերի 23-ին կատարվել է 8 313 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 939 մարդ։ Արձանագրվել է մահվան 23 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335 738 դեպք, որոնցից 309 861-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 326 835 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 17 088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 410 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 335 738 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 822 383 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 576 703 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 624 580 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 088 009 դեպքով:

Մեկնաբանել