Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվից ժամանել է Երևան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Օվերչուկը մինչ Հայաստան ժամանելը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։ Ռուսաստանի փոխվարչապետն օդանավակայանից ուղևորվել է Հայաստանի կառավարության շենք, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Օվերչուկ-Փաշինյանը նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին՝ Երևանում։ Մինչ Հայաստան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Ադրբեջանում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ *** Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ … Continue reading Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվից ժամանել է Երևան