Արմավիրի մարզպետը նշանակվել է փոխվարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ։

Մաթևոսյանը 2018-ի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության որոշմամբ նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այս փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նոյեմբերի 15-ին Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։

Մեկնաբանել